«ՕՌԱՆԺ ՕԻԼ» լցակայանի գործունեությունը կասեցվել է արձանագրված թերլիցքավորման պատճառով
Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք։ ՇՎՏՄ-ից հայտնում են, որ կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
ՍկզբնաղբյուրԱռաջին լրատվական ↗
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
