Ռումբի ահազանգ Ֆրանսիայի երկաթուղային կայարաններից մեկում
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Կալե քաղաքում գտնվող երկաթուղային կայարանում, որտեղից իրականացվում են նաև միջազգային չվերթներ, ռումբի մասին ահազանգի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև գնացքների երթևեկության մեջ ուշացումներ են գրանցվել, սակայն հաղորդվել է, որ այն վերադարձել է բնականոն հուն։
ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։
