← Վերադառնալ լրահոս
Դեպքեր · Nov 12, 2026, 07:55 PM

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը. եթե օպերատիվ են գործել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, ապա տեղի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ, «ուղտի ականջում քնած են»

ԱԲ-ով ստեղծված թեմատիկ պատկեր․ ոչ իրական իրադարձության լուսանկար
ԱԲ-ով ստեղծված թեմատիկ պատկեր․ ոչ իրական իրադարձության լուսանկար

Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ։ Եթե Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը օպերատիվ է գործել, ապա ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ, 1.5 ժամ անց դեռ չէին բարեհաճել դեպքի վայր, ինչը կարծես թե Արմավիրի մարզի պարեկների համար դարձել է սովորական երևույթ։

Տեղեկությունը ներկայացվում է սկզբնաղբյուրի հաղորդման հիման վրա և AI News-ի կողմից անկախ հաստատված չէ։

ՍկզբնաղբյուրSHAMSHYAN.com ↗

ԱԲ-ով ստեղծված պատկերները թեմատիկ նկարազարդումներ են և իրական իրադարձության լուսանկարներ չեն։