Դեպքեր
Օրվա օրակարգըՎերջին լուրերը
🎥 Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը սկանդալային ցուցմունք տվեց
Ըստ «Առավոտ»-ի՝ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մուշեղ Արամյանի նախագահությամբ շարունակվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի գործով հիմնական դատալսումների փուլը, որի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալներից Գեւորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբանը փորձեց հարցադրումներով մեղադրյալի օգնությամբ ճշգրտել 2025 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանությանը նախորդող եւ հաջորդող իրադարձությունների ժամանակագրությունը եւ մեղադրյալի հնարավոր մասնակցությունը։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
ԱՄՆ-ում հանցագործությունից 25 տարի անց մահապատժի են ենթարկել սիրուհու ամուսնուն սպանած տղամարդուն
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 73-ամյա Ջեյմս Պավատին, որը դատապարտվել էր 2001 թվականին իր սիրուհու ամուսնուն սպանելու համար, հայտնում է Associated Press-ը։ Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով՝ հինգշաբթի, Օկլահոմա նահանգի Մաքալեսթեր քաղաքի բանտում։
Wizz Air-ը Եվրոպային կոչ է անում համատեղ պայքարել ռումբի կեղծ ահազանգերի դեմ
Ըստ «Ազատություն»-ի՝ Wizz Air-ի ղեկավարը կոչ է արել Եվրոպային համակարգված պայքարել ռումբի տեղադրման կեղծ ահազանգերի դեմ։ «Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության հարցերում առավել համակարգված մոտեցում և կառույց, որը կղեկավարի «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարը՝ ռումբի տեղադրման վերջին կեղծ ահազանգերից հետո»,- հայտարարել է հունգարական Wizz Air ավիաընկերության գործադիր տնօրենը։
Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եռահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
🎥 Շղթայական ավտովթար՝ Երեւանում. 4 մեքենա է բախվել իրար, կա 1 վիրավոր (վիդեո)
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Այսօր՝ նոյեմբերի 12–ի ցերեկը խոշոր, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում՝ Հյուսիս–Հարավ ավտոճանապարհին։ NEWS.am—ի թղթակիցը հայտնում է, որ 4 մեքենա է բախվել իրար, բարեբախտաբար զոհեր չկան, սակայն կա առնվազն մեկ վիրավոր։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Ըստ «168.am»-ի՝ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը, ենթադրաբար, բռնկվել է խոհանոցում, թեև դրա ստույգ պատճառը դեռ պարզվում է։ Հրդեհը բռնկվել է գիշերը և արագ տարածվել բնակելի թաղամասում՝ ոչնչացնելով 25 տուն և բնակիչների գույքը։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 Ձեզ ասել են սպանության գործը վերցրու քո վրա, թե չէ ընտանիքի՞դ կվնասենք. դատավորը՝ մեղադրյալին
«NEWS.am (հայերեն)»-ը ներկայացրել է «Ձեզ ասել են սպանության գործը վերցրու քո վրա, թե չէ ընտանիքի՞դ կվնասենք. դատավորը՝ մեղադրյալին» թեմայով տեսանյութ։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Բաթումի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հետախուզվում էր Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ կողոպուտի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։
🎥 «Ինձ համար պարզ է, որ կան հովանավորներ, կազմակերպիչներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են». Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Իր կուսակից ընկեր, Փարաքարի համակնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի սկանդալային ցուցմունքներից հետո «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Առաջին տպավորությունս այն է, որ այսօր լավ պատրաստված, լավ պարապած ելույթ էր ունենում կատարման մեջ մեղադրվողը։ Ինձ համար պարզ է, որ կան հովանավորներ, կազմակերպիչներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։



