Հասարակություն
Օրվա օրակարգըՎերջին լուրերը
🎥 Շամիրամի կախովի այգիները Շանհայում. ժամանակակից ճարտարապետության հրաշքը
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Ժամանակակից ճարտարապետությունը կարող է իրականություն դարձնել ամենահամարձակ լեգենդները. Շանհայի 1000 Trees համալիրն իրավամբ համարվում է Շամիրամի հռչակավոր կախովի այգիների ժամանակակից մարմնավորումը։ Տարիներ տևած նախագծումից ու շինարարությունից հետո՝ 2021 թվականի վերջին բացված այս կառույցը պարզապես ժամանակակից առևտրահասարակական կենտրոն չէ, այլ Շանհայի ճարտարապետական ակնառու տեսարժան վայրերից մեկը։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 COP17-ի կուլիսներում. անվտանգությունը՝ 24/7
Ըստ «Շանթ Նյուզ»-ի՝ COP17-ի օրերին անվտանգության ապահովումը սկսվել էր դեռ ամիսներ առաջ՝ տարածքների ուսումնասիրությունից և հնարավոր ռիսկերի գնահատումից մինչև տարբեր ծառայությունների համատեղ վարժանքներ ու տեղաշարժերի մանրակրկիտ կազմակերպում։ Մանրամասները՝ կառավարության ռեպորտաժում։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
ՌԴ–ն Աբու Դաբիում անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին. ԱԳՆ
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Մոսկվայի կողմից դեռևս 2021 թվականին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Ռյաբկովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումները երկար ժամանակ է` ընթանում են, և այդ ընթացքում Մոսկվան իր ընդդիմախոսներին խնդրի տարբեր լուծումներ է առաջարկել։
🎥 «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Ըստ «Factor TV»-ի՝ Մեկնարկել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կազմակերպած«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Առաջարկվում է մի խումբ օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները
Ըստ «Շանթ Նյուզ»-ի՝ Առաջարկվում է նշված օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները։ Մասնավորապես, օրենքի մի քանի հոդվածներից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը՝ դրանք փոխարինելով «պաշտոնական հրապարակում» ընդհանուր ձևակերպմամբ։
🎥 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանին uպանողի համար շտապօգնություն են կանչում
Ըստ «ArmLur»-ի՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատարանում հարցաքննվում են մեղադրյալները։ Սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի համար շտապօգնություն կանչեցին։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 Հոգեկան առողջության համաժողովում քննարկվել են խարանի հաղթահարման և համայնքահենք աջակցության հարցերը
Ըստ «Factor TV»-ի՝ «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաժողովում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խարանի հաղթահարման և համայնքահենք ծառայությունների զարգացման հարցերը։ Բանախոսներն անդրադարձել են բուժմանն ու խնամքին զուգահեռ սոցիալական պաշտպանության և արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությանը։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
🎥 Ասողը գլուխը պատին է տվել. Ջուր խմողին օձը չի խայթի, հարձակվեց ինձ վրա, երբ ջուր էի խմում. Չախոյան
«168.am»-ը ներկայացրել է «Ասողը գլուխը պատին է տվել. Ջուր խմողին օձը չի խայթի, հարձակվեց ինձ վրա, երբ ջուր էի խմում. Չախոյան» թեմայով տեսանյութ։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Շտապօգնությունն Արսեն Գևորգյանի մոտ է հասել կանչից 16 րոպե անց․ Սրբուհի Գալյան
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի համար շտապօգնություն է կանչվել բուժաշխատողի՝ նրա խուց մտնելուց անմիջապես հետո, իսկ շտապօգնության մեքենան քրեակատարողական հիմնարկ է հասել կանչից 16 րոպե անց։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։



