Գլխավոր լրահոս
Օրվա օրակարգըՎերջին լուրերը
Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները։ Ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանը հայտնել է. «Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացվող քննության շրջանակում ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում տեղադրված տեսախցիկներով արձանագրված տեսագրությունները ստանալու նպատակով։
ԱԺ-ի ծեծկռտուքի փաստով նախաձեռնված վարույթի թիրախում Գառնիկ Դավթյանն է
Ըստ «Sputnik Արմենիա»-ի՝ ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց նախաձեռնված քրեական վարույթի թիրախում ընդդիմադիր պատգամավորներն են։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։
Իսպանիայում ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով և խանութների թալանով
Ըստ «Ազատություն»-ի՝ RTVE-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 52 մարդու ամբողջ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։ Իսպանիայում ցույցերն սկսվեցին այն բանից հետո, երբ Մադրիդում 87-ամյա թոշակառու Մարիկարմեն Աբասկալին դուրս էին հանել իր բնակարանից։
🎥 Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով
Ըստ «Sputnik Արմենիա»-ի՝ Արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի հավաքականի համազգեստով Մոսկվայում դիմավորել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ավարտվեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել Հուանգին
Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ արտաամուսնական երկու կապերի վերաբերյալ հետաքննությունից հետո։ Դրանցից մեկը, ըստ լրատվամիջոցների, եղել է Ալիս Հուանգ անունով չինացի գործարար կնոջ հետ, որին ամերիկյան իշխանությունները կասկածում են Չինաստանի հետախուզության հետ համագործակցելու և Պեկինին տեղեկություններ փոխանցելու մեջ։
Օգտվե՛ք «Road Control»-ից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
Մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Քաղաքացիները շարունակում են օգտվել «Road Control» բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և նպաստել երթևեկության անվտանգության բարձրացմանը։ Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել՝ լրացնելով պահանջվող տվյալները, ապա լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով արձանագրել խախտումը՝ նշելով դրա տեսակը և տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Ըստ «Factor TV»-ի՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-տեղեկանում է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։
🎥 Բացառիկ գին նոր Mercedes-Benz–ի համար․ Avangard Motors-ի աննախադեպ առաջարկը TOON EXPO-ում
Ըստ «NEWS.am (հայերեն)»-ի՝ Մինչև 14,000,000 դրամ զեղչ է առաջարկում Հայաստանում Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ Avangard Motors–ը նոր մոդելների համար։ Աննախադեպ առաջարկը գործում է միայն TOON EXPO օրերին՝ նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։ Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Ըստ «Factor TV»-ի՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ վերացնելով գործուղման մեկնած պատգամավորների՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի և լիագումար նիստերի բաց քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունը։ Գործող կարգավորմամբ՝ գործուղման մեկնող պատգամավորները մինչև մեկնելը կարող են փակ ծրարով ներկայացնել իրենց դիրքորոշումը օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։



